Ոստիկանապետի թիկնազորի պետը մասնակցել է Սարի թաղի ծեծին

13912833_1035904663124940_7309843172453561568_nՄենք արդեն տեղեկացրել էինք, որ հուլիսի 29-30-ին
Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել Սարի թաղում: Ինչպես արդեն երեկ տեղեկացրել էինք, ոստիկանության աշխատակիցները բռնություններ են կիրառել նաև հարակից տների բնակիչների նկատմամբ: Պետք է նկատել, որ ցույցի մասնակիցների վրա քաղաքացիական հագուստով անձանց հարձակումից կարճ ժամանակ առաջ մի խումբ քաղաքացիական հագուստով անձիք Խորենացի փողոցից անցել էին ոստիկանական շղթան և ուղղություն վերցրել դեպի Սարի թաղ, որտեղ և տեղի էր ունեցել բախումը:

Ոստիկանական շղթան անցած քաղաքացիական հագուստով անձանց մեջ նկատվել է նաև մի անձ, որը մշտապես ուղեկցում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Մեր ունեցած տեղեկություններով նա ոստիկանապետի թիկնազորի պետն է ՝ հանրությանը հայտնի Արշակը:

Լուսանկարում ճաղատ անձը հայտնի Արշակն է

Դիտվել է 2,415 անգամ
 


Այս թեմայով