Ոստիկանապետը ծեծել է երիտասարդին, իսկ հետո գործ հարուցել

ոստիկանություն1«Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ մարտի 8-ին Գորիսում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել, որում ներգրավված է Սյունիքի մարզի իրավապահների ողջ ղեկավար կազմը։ Նշված օրը՝ երեկոյան, մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է։ Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը։ Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ։ Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով նրան փորձել է ներս տանել։

 Այդ պահին 3 ընկերները դուրս են եկել մեքենայից՝ պարզելու, թե ով ինչու է իրենց ընկերոջը քարշ տափս։ Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքներին ու ծեծի ենթարկել Արթուր Գևորգյանին՝հայհոյանքներ տալով։ Տեղեկացնենք, որ ոստիկանապետից բացի՝ ռեստորանում են եղել նաև Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը՝ Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը։ Ու բավական չէ, որ ոստիկանապետը ծեծել է քաղաքացուն, դեռ մի բան էլ Արթուր Գևորգյանի նկատմամբ քրգործ է հարուցել՝ իշխանության ներկայացուցչին դիմադրելու հատկանիշներով։ Իսկ ո՞վ է կալանավորված Արթուրը»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 509 անգամ
 


Այս թեմայով