Ոսկու շուկայում անտանելի վիճակ է. մադիկ սպասում են «Մուլտի Գոլդ»-ի բացմանը

Ոսկու շուկայում շարունակվում է  փոփոխության չենթարկվել այն անմարդկային պայմանները, որն առկա է այդ տարածում տարիներ ի վեր:

Շուկան այս պահին գերբեռնված է ու տնտեսվարողների համար այլևս անհնար է դարձել այդ պայմաննեում աշխատել: Փոքր տարածքում հազարից ավել տնտեսվարողներ են ու չկա մինիմալ աշխատանքային պայմաններ, որոնք պետք է լինեն ըստ նախատեսված ստանդարտների: Ամռանն առավել անտանելի է դառնում շուկայի տարածքում, քանի որ անտանելի տոթ է դառնում: Հաճախ է աշխատակիցների ինքնազգացողությունը վատանում:

Երևանում գործող ոսկու շուկան անվտանգ չէ նաև հաճախորդների համար: Շուկայի միջանցնքերը, մուտքերն ու ելքերը բավական նեղ են և անվտանագության առումով խնդիրներ են ստեղծում:  Ի վերջո չպետք է մոռանալ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրդեհը, որը տասնյակ մարդկանց կյանք խլեց: Վստահ կարելի է ասել, որ Երևանում գործող ոսկու շուկան չի համապատասխանում հակահերդեհային անվտանգության կանոներին:

Ոսկու շուկայի աշխատակիցների մեծ մասը իր հույսը կապում է Գագիկ Ծառուկյանի կողմից Առինջ համայնքում հիմնվող ոսկու շուկայի հետ.«Շուկայի հարյուրավոր աշխատակիցներ սպասում են, թե երբ կբացվի Գագիկ Ծառուկյանի կողմից հիմնվող ոսկու շուկան: Վստահ ենք այնտեղ կլինեն մարդկային պայմաններ ու մենք աշխատելիս մեզ մարդ կզգանք: Այս շուկայում անտանելի վիճակ է ու նաև սրա պատճառով մենք գնորդ ենք կորցնում, քանի որ մարդիկ չեն ցանկանում գալ ու էս պայմաններում գնումներ կատարել: Տարիներով բան չի փոխվել ու վստահ ենք հիմա էլ չի փոխվի: Մարդկանց միակ հույսը այս պահին Գագիկ Ծառուկյանն է: Հետևում ենք Առինջ մոլի աշխատանքներին ու նախանձով ենք լցվում: Մարդիկ տարիներ շարունակ անմարդկային պայմաններում էին աշխատում, իսկ հիմա հրաշալի հնարավորություններ ունեն»,-ասաց ոսկու շուկայում աշխատող Նարեկը, ով մի քանի տարի է ցանկանում է փոխել իր աշխատանքի բայրը, սակայն դեռ լավ պայմաններ ունեցող շուկա չի գտել:

Ի դեպ պետք է նկատել, որ ոսկու շուկայի հետ կապված մեծ խնդիրներ են առաջացել դեռևս 2009 թվականից: Դեռ այն ժամանակ շուկայում գործունեություն ծավալող տնտեսվարողները դժգոհում էին առկա անտանելի պայմաններից: Սակայն նախկին կառավարությունները որևէ կերպ չկարողացան ստիպել շուկայի սեփականատիրոջը լուծել առաջացած խնդիրները:

Տեսանյութը 2009 թվկանի

Այս թեմայով