Ոսկու համար կրակոցներ՝ Վարդենիսում

կրակոցներ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի օրը Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ չղջիկների հերթական միջադեպն է արձանագրվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Այնտեղ կրկին բանդաները դուրս են եկել մեկմեկու դեմ, և էլի բանը հասել է կրակոցներին:

Իհարկե, իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, թե նախօրեին տեղի ունեցածը, որի արդյունքում Վահե Մանուկյանը հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել, սովորական կենցաղային վիճաբանություն է:

Սակայն իրականում Վարդենիսում արդեն մի քանի տարի է՝ տարբեր բանդաներ պայքարում են ոսկու հանքանյութի վերահսկման համար: Ընդամենը երկու տարի առաջ՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած մեկ այլ միջադեպ ավարտվել էր 33-ամյա Արման Մանուկյանի սպանությամբ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վարդենիսում իրավապահ համակարգ որպես այդպիսին չի գործում:

Լավագույն դեպքում իրավապահներն ընդամենը արձանագրողի դերում են: Իսկ ՀՀ քննչական կոմիտեն` Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, 2014-ի դեպքը քննեց բացառապես սպանության դրվագով` չնկատելու տալով դրա իրական դրդապատճառները: Արդյունքում` եղավ հաջորդ կրակոցը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 209 անգամ
 


Այս թեմայով