Ոչ ոք էլ չի ճանաչում, անգամ ՀՀ զինկոմիսարիատը

սհւսհՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը երեկ «բացահայտել» է ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանի իրական դեմքը: Նա գրել է. «Ես անցել եմ ողջ պատերազմը, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, իսկ այնուհետեւ` ՊԲ հրամանատարների առաջին սերնդից եմ: Ապա մնացել եմ բանակում, տարիներ շարունակ ղեկավարել ՊԲ ամենախոշոր զորամասերը… ո՛չ Վանաձորի, ո՛չ էլ որեւէ քաղաքի ու շրջանի կամավորական ջոկատներում նման մարտիկի, առավել եւս` «դաշտային հրամանատարի» չեն ճանաչում: Եվ ընդհանրապես` ոչ ոք էլ չի ճանաչում, անգամ ՀՀ զինկոմիսարիատը… սրան «Խորհրդում» ընդգրկեցին որպես հանրահավաքներ վարող, ինքն էլ իրեն հրամանատար հռչակեց: Սա է Սուրեն Սարգսյանը, ով անբարեխիղճ ու անպատասխանատու լրագրողների օգնությամբ դարձավ ո՛չ ավել, ո՛չ պակաս` «դաշտային հրամանատար», այսօր էլ մարտի 1-ին ժողովրդին հրապարակ է հրավիրում, իսկ իշխանություններին էլ սպառնում տասնապատիկ ուժգնության հակահարվածով»:

Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը

 

Դիտվել է 37 անգամ
 


Այս թեմայով