Ոչ, նեղացած չեմ, մեր թիմի հետ եմ

«ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանն ընտրություններից առաջ նշել էր, թե պաշտոն կստանա գործադիրում, սակայն մինչ այժմ նրա նշանակման մասին որևէ տեղեկություն չկա: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց նախկին պատգամավորից ճշտել, թե, ի վերջո, ինչով է զբաղվելու ապագայում: Նախ, նա նշեց, թե այժմ հանգստանում է: «Եթե ինչ-որ փոփոխություն լինի, կիմանաք անպայման, թաքուն չենք պահելու: Առաջարկների հետ կապված հո չպետք է բարձրաձայնենք, ամեն ինչ իր ժամանակին», — նշեց նա: Սահակյանը չցանկացավ նաև իր նոր աշխատանքի առումով ժամկետներ նշել, սակայն վստահ նշեց, թե նոր աշխատանքի անպայման անցնելու է: Հարցին՝ նեղացած չե՞ք կուսակցությունից, որ Ձեզ գործընթացներից դուրս թողեցին, նա նշեց. «Խի տղամարդը նեղանո՞ւմ է: Նեղացողի տպավորությո՞ւն եմ թողել: Ոչ, նեղացած չեմ, մեր թիմի հետ եմ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 187 անգամ
 


Այս թեմայով