«Ոչ»-ի ճակատը արհեստական է

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն 2016 թվականի գարնանից տեղափոխվում է այս տարվա աշնան վերջ«Սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի ճակատը ձեւավորման փուլում է: Այս ճակատի ներկայացուցիչները գտնում են, որ ընդվզումների ալիքը նախ պետք է սկսել սոցիալական հարցերի դեմ բողոքի օջախներ բորբոքելով, ապա հանրությանը մոբիլիզացնել «ոչ»-ի շուրջ: Նշենք, որ սոցիալական կյանքում դեռ շարունակում է թեժ մնալ էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս հարցի վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց, որ եթե այս օրակարգով են առաջնորդվելու, ապա դա արհեստական է. «Կարող է դժգոհությունը մի դաշտում օբյեկտիվ լինել, բայց Սահմանադրության փոփոխության վրա այն հնարավոր չէ կիրառել, որովհետեւ այն տեքստը, որը հրապարակված է, մեր խորին համոզմամբ՝ հենց այդ դժգոհությունները վերացնելու նպատակով է»:

Առավել մանրամասն՝  «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Դիտվել է 84 անգամ
 


Այս թեմայով