Home » ՄԱՄՈՒԼ » Ոչ իշխանությունները, ոչ ընդդիմադիր ուժերը չեն օգտվում անվճար քարոզարշավի հնարավորությունից

Ոչ իշխանությունները, ոչ ընդդիմադիր ուժերը չեն օգտվում անվճար քարոզարշավի հնարավորությունից

g_image«Սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6– ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավը չնայած մեկնարկել է հոկտեմբերի 10-ին, չնայած մայրաքաղաք Երևանում քարոզարշավի 500 հատ անվճար գրատախտակ է տեղադրվել, ոչ իշխանությունները, ոչ ընդդիմադիր ուժերը չեն օգտվում դրանցից։

Եթե դու իշխանություն ես և պնդում ես, որ հանրաքվեն անցնելու է արդար, որ ընտրողներից «Այո»–ն պոկելու համար ազնիվ ջանքեր ես գործադրելու, ապա այդ դեպքում պետք է քեզ համար առնվազն կարևոր լիներ անգամ ամենափոքր մակերեսով գրատախտակը որպես գործիք օգտագործելը։ Եթե օրենք ես մշակել ու համայնքներին էլ պարտավորեցրել գումար ծախսել ու գրատախտակներ կախել, բայց դրանք արհամարհած ունես, նշանակում է՝ Էլի հույսդ վարչական լծակների կիրառումն ու կեղծիքներն են։

Եթե դու ընդդիմություն ես և ընդգծված կերպով հանդես ես գալիս «Ոչ»-ի դիրքերից, բացել ես «Ոչ»–ի շտաբներ, բայց չես օգտվում անվճար հնարավորությունից, քեզ համարում ես սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող, բայց հրաժարվում ես անցորդներին ամեն վայրկյան «Ոչ»–ի մասին հիշեցնել, նշանակում է վատ մարտիկ ես և նախընտրում ես, որ զենքերիցդ մեկը ժանգոտի, քան գործածես։ Քարոզարշավն առայժմ ընթանում է միայն եթերով, բակային, համայնքային ու «բիսեդկային» հանդիպումներով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հայկական ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 29 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy