Home » ՄԱՄՈՒԼ » Ոչ իշխանական խմբակցությունները գնալով կոշտացնում են իրենց դիրքորոշումը

Ոչ իշխանական խմբակցությունները գնալով կոշտացնում են իրենց դիրքորոշումը

downloadԱԺ չորս խմբակցություններն Ազատության հրապարակում ապրիլի 28-30-ը եռօրյա համատեղ հանրահավաք են անցկացնելու: Երեկ «հրաշալի քառյակ»-ի հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ ապրիլի 28-ին մի կողմից՝ ԱԺ դահլիճում չորս ուժերի նախաձեռնությամբ արտահերթ կարգով կքննարկվի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը, մյուս կողմից՝ Ազատության հրապարակում կանցկացվի հանրահավաքը: Ու քանի որ այդ հարցի քվեարկությունն ԱԺ կանոնակարգի համաձայն, պիտի տեղի ունենա ամենաուշը ապրիլի 30-ին, հանրահավաքն անելու են 3 օր շարունակ: Մինչ այդ, խորհրդարանական չորս ուժերն իրազեկման միջոցառումներ են անցկացնելու մարզերում:

Փաստորեն, ոչ իշխանական խմբակցությունները գնալով կոշտացնում են իրենց դիրքորոշումը: Եվ մեր երկրում առկա պայթյունավտանգ իրավիճակում չի բացառվում, որ ամենօրյա հանրահավաքները կարող են ձնագնդիի էֆեկտ ունենալ: Մնում է, որ 4 ուժերի առաջնորդները, որոնք ծրագրվածի համաձայն պետք է մասնակցեն հանրահավաքներին, հերթական անգամ ժողովրդին չթողնեն հրապարակում միայնակ՝ որքան էլ որ ճնշումները մեծ լինեն:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 33 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy