Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ոչիշխանական ուժերի համար ոտքի կանգնելու ժամանակն է գալիս. Ուրիխանյան

Ոչիշխանական ուժերի համար ոտքի կանգնելու ժամանակն է գալիս. Ուրիխանյան

ուրիխ«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը.

Ոչիշխանական  ուժերի  ոտքի  կանգնելու  պահը

              Արդեն  մոտ  կես  տարի  է  անցել  ոչիշխանական  ուժերի  պարտությունից: Շատ  բան  պարզվեց, շատ  բան  մնաց  անհասկանալի, սակայն,  հերթական  անգամ  հաստատվեց  այն  պարզ  ճշմարտությունը, որ  իրավիճակի  վրա  ազդելու  և  փոփոխություններ  իրականացնելու  միակ  հնարավորությունը`միավորումն է: Գուցե և 2014  թվականի  ընդդիմության  միավորումը  թերություններ  ուներ, գուցե  քաղաքական  օրակարգն  էր  անկատար, հնարավոր  է, որ  գործողությունների  պլանը  պատշաճ  չէր  մշակվել, և  այդ  ամենը  բերեց  այն  արդյունքի, որն  այսօր  արձանագրված  է, բայց մեկ  բան  ակնհայտ  է` այդ  միավորումն  ու  միասնական  գործունեությունը  իշխանության  համար  դարձավ  ստրեսի, ինչ-որ  չափով  զգոն  լինելու  և  նույնիսկ  հակակշիռ  ուժի  առկայությունը  հաշվի  առնելու  առիթ:  Հենց  այդ  պատճառով  իշխանությունը  հերթական  անգամ  գնաց  ոչքաղաքական  մեթոդներով  ուժային ճնշմամբ  հարցի  լուծմանը:

        Ամեն  դեպքում, անկախ  այս  դատողություններից,  պարզից  էլ  պարզ  է, որ  քաղաքական  մրցակցության  ու  պայքարի  տիրույթում  ուժերի  համադրումն ու  մեկտեղումը  բերում  է  էական  ազդեցության  դաշտի  ձևավորմանը:  Զգալով  այդ  ազդեցությունը` իշխանությունները  փորձում  են  բանակցել  ընդդիմության  հետ, առաջարկում  են  որոշակի  զիջումներ  իրենց  գործողություններում կամ  նույնիսկ  իշխանության  որոշակի  մասով: Եթե  ընդդիմությունը  սկսում  է  սեթևեթել, դա դառնում  է  իր  «վախճանի» սկիզբը: Պահանջվում  է ուղղակի  որոշակի  ժամանակ, որի  ընթացքում  իշխանությունը, որպես  կանոն սկսում  է  ազդել  ընդդիմադիր  տարրերի  վրա  առանձին-  առանձին,  իսկ  քաղաքական  ռեսուրսի  տևացող  ապարդյուն  վատնումը  հանգեցնում  է  հասարակության  հիասթափությանը: Եթե  ընդդիմությունը համաձայնության  է  գալիս  իշխանության  հետ  գործակցելու  հարցում, այն  անմիջապես  վարկաբեկվում է  ու  կորցնում  հասարակության  վստահությունը, հետևաբար  զրկվում  է  նաև  ազդեցությունից  քաղաքական  դաշտում: Եվ  վերջապես, երբ  ընդդիմությունը  կտրուկ  մերժում  է  իշխանություններին, դրանով  իսկ  վերջիններիս  թողնում  է  մեկ  տարբերակ` հարցի  լուծում  ուժի  կիրառմամբ, ոչքաղաքական ճանապարհով, իսկ  երբեմն  էլ ՝ արյունով :

     Ցավոք, խնդիրը  կայանում  է  նրանում, որ  ընդդիմադիր  միավորումները  գործում  են  հիմնականում  կա՛մ  հետընտրական  շրջանում, կա՛մ  ընտրությունից  ընտրություն  ընկած  ժամանակահատվածում՝  կախված  քաղաքական  իրավիճակից, սոցիալական  լարումից, կամ  այլ  հանգամանքներից: Մինչդեռ  ընտրությունների  ժամանակ  լուրջ  միավորումներ  գրեթե  չեն  լինում, և  ազդեցիկ  քաղաքական  ուժերը  դրանց  առանձին  են  մասնակցում: Պատկերացրեք` ինչպիսի  արդյունք  կարձանագրվեր, եթե  ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն  ու «Ժառանգությունը» մյուս  ոչիշխանական  ուժերի  հետ  միասնաբար  մասնակցեին  2012-ի  խորհրդարանական  ընտրություններին: Իսկապես,  արդյունքը  կարող  էր  լինել  բացարձակապես  այլ՝  դրանից  բխող  հետագա  հետևանքներով  հանդերձ:

     Միավորվելու  միջոցով  քաղաքական  հարթակում  ազդեցության  դաշտը  պետք  է   ձևավորել  նախընտրական  շրջանում և  ճիշտ  մարտավարության  արդյունքում  արտաբերել  այն  ընտրությունների  գործընթացի  վրա:  Սա  կարող  է  երբեմն  կրկնակիի  հասցնել  այն  վստահությունը, որը  կարող  են  ստանալ  ընդդիմադիր  քաղաքական  ուժերը  առանձին-  առանձին: Իսկ  խորհրդարանական  ընտրություններում  տարած  միասնական  հաղթանակը  կարող  է  ապահովել  ամբողջական  համակարգային  փոփոխությունների  մեկնարկը:

     Ակնհայտ  է, որ  չափազանց  մեծ  աղքատությունը, գործազրկությունը, տնտեսական անկումն ու սոցիալական  ճգնաժամն  անարդյունավետ  պետական  կառավարման  արդյունք  են, և  բնական  է, որ  անարդյունավետ  կառավարողներն  իրենց  տեղը  պետք  է  զիջեն  առավել  արդյունավետ  կառավարելու  ունակ  ուժերին, իսկ  գալիք  ընտրությունները  այդ  փոփոխությունն  իրականացնելու  համար  լավագույն  հնարավորությունը  կարող  են  դառնալ:  Եթե,  իհարկե, գոնե  այս  անգամ  ձևավորվի  միասնական  ազդեցության  դաշտ, եթե  տեղի  ունենա  ոչիշխանական  ուժերի  միավորում  հենց  նախընտրական  փուլում  ու  ընտրությունների  ժամանակ:

    Անշուշտ,  ոչիշխանական  ուժերի  համար  ոտքի  կանգնելու  ժամանակն  է  գալիս…

Դիտվել է 76 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy