Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ոնց ուզում եք «նալեք» Ծառուկյանին. Հովիկ Աբրահամյանը՝ Սերժ Սարգսյանին (Video)

Ոնց ուզում եք «նալեք» Ծառուկյանին. Հովիկ Աբրահամյանը՝ Սերժ Սարգսյանին (Video)

nalՀՀԿ-ի երեկ տեղի ունեցած նիստից հետո բազմաթիվ ելույթներ ունեցան նաև կուսակցության համանուն խմբակցության ներկայացուցիչները: ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը նույնպես ելույթ ունեցավ նիստում և բավականին սուր, ինչ-որ տեղ էլ նաև «տղայական» խոսք ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Մանվել Գրիգորյանն իր ելույթն ավարտելուց, դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին, ասաց. «Համ չագուչնա ձեր ձեռը, համ մեխը, համ նալը: Ոնց ուզում եք օգտագործեք»:
Մանվել Գրիգորյանի այս խոսքից հետո դահլիճում գրեթե բոլորը ծիծաղեցին, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լայն ժպիտով հայացքը շրջեց դեպի կուսակցության նախագահը և շշնջաց. «Ոնց ուզում եք նալեք էլի» (Տես տեսանյութի 4:32 վայրկյանին):
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը խնամիներ են:

Դիտվել է 97 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy