Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ոնց որ լավ չեք հասկանում. Վարչապետը նկատողություն արեց -

Ոնց որ լավ չեք հասկանում. Վարչապետը նկատողություն արեց -

Հովիկ ԱբրահամյանՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց գործադիրի անդամներից մի քանիսին: Նշենք, որ  ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում էր օրենսդրական մի նախաձեռնություն: Նախարարին զուգահեռ նիստին ներկաները զրուցում էին: Սա առաջացրեց Հովիկ Աբրահամյանի զայրույթը, եւ նա նկատողություն արեց: «Էդ վերջում մի քիչ կամաց, ոնց որ լավ չեք հասկանում, որ մի անգամ ասում եմ»,- նշեց վարչապետը: Իսկ, թե ովքեր էին նախարարին զուգահեռ խոսում, պարզ չդարձավ:

Դիտվել է 215 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy