Ողբերգական վթար․ կա 3 զոհ և 4 տուժած

vtar3Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19.00-ին, ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար 15 LS 457 և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 MO 303 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ կա 3 զոհ և 4 տուժած:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դիտվել է 508 անգամ
 


Այս թեմայով