Ողբերգական դեպք Էջմիածին քաղաքում. ամուսինը 5 մետր խորություն ունեցող ջրհորից դուրս է բերել իր կնոջ դին

wellԱյսօր՝ մարտի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Սվերդլովի փողոցի բնակիչը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ կինը ինքնասպանություն գործելու եղանակով իրեն նետել է իրենց տան բակում գտնվող ջրհորը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած կինը հանդիսանում էր 52-ամյա Զոյա Գ.-ն, ում ջրհորից դուրս է բերել ամուսինը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբանական կենտրոնում, «շիզոֆրենիա» ախտորոշմամբ և մի քանի անգամ նույնպես փորձել է ինքնասպան լինել և ամեն անգամ ամուսինը կարողացել է կանխել:

Մանրամասները՝ shamshyan.com կայքում:

Դիտվել է 292 անգամ
 


Այս թեմայով