Ողբերգական դեպք Երևանում. դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը, մայրը մահացել է

 shamshyan.com կայքից տեղեկանում ենք, որ Երևանում այսօր՝ ժամը 07։50-ի սահմաններում Ford մակնիշի 34 QF 395 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 39-ամյա Արկադի Գևորգյանը Բագրատունյաց փողոցում՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է։ Իսկ մյուս վրաերթի ենթարկվածին՝ երեխային, բուժբրիգադը նախ տեղում օգնություն է ցուցաբերել, այնուհետև տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն ու վրաերթի ենթարկված 10-ամյա աղջիկը մայր ու դուստր են, ովքեր փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով ՝ մայրը երեխային տեղափոխելիս է եղել դպրոց։

 


Այս թեմայով