Ողբերգական դեպք Արմավիրում. բարեգործական կազմակերպությունում 1 ամսական երեխա է մահացել

EZD_IMG_0984Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական դեպք է գրանցվել:Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 03:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղում գտնվող «Արմենիա Լայթ Հաուս» բարեգործական կազմակերպությունում երեխա է մահացել:

Պարզվել է, որ գիշերը՝ 03:00-ի սահմաններում, երբ մայրը փորձել է իր 1 ամսական տղային՝ Վաչեին, կերակրել, տեսել է, որ երեխան մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է սկսվել:

Դիտվել է 178 անգամ
 


Այս թեմայով