Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 3 զոհ, 2 վիրավոր, նրանք պայմանագրային զինծառայողներ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 3 զոհ, 2 վիրավոր, նրանք պայմանագրային զինծառայողներ

c3da6c8bcbccc6c32375fcb038e03573Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 34 CC 745 համարանիշի «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քյարքիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 350 մետր գահավիժելով, հայտնվել է ձորում: Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն, որտեղից էլ 1 հոգի տեղափոխվել է Երևան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արարատի հրշեջ փրկարարական ջոկատը`: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածներն ու վիրավորները պայմանագրային զինծառայողներ են:

Մանրամասները՝  shamshyan.com -ում:

0e26ffa14cb76d24315ef3c7680e6fb0 1609fc41673c939b3df54ba9778acb48 ac459ea3082c5ae36ce992e5d554a3b7

 

Դիտվել է 128 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy