Ո՞ւր են գնացել հայկական անօդաչու սարքերը

07-09-11-2«168 Ժամ» թերթը գրում է. «2015 թվականին Հայաստանից Սինգապուր արտահանման ծավալը կազմել է 400,7 հազար դոլար՝ 2014 թվականի 2 մլն 767,4 հազար դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում ՊեԿ մաքսային ծառայության կողմից հրապարակված՝ ՀՀ արտաքին առևտրի տվյալները։ ՀՀ-ից Սինգապուր արտահանման ծավալը կրճատվել է մոտ 7 անգամ։

Իսկ ի՞նչ ենք արտահանում։ Ընդամենը 7 անուն ապրանք, որի առյուծի բաժինը (400,7 հազար դոլարից 347,3 հազարը) ձեռքի ժամացույցներ են։ Եվս 35 հազար դոլարի չափով ՀՀ-ից Սինգապուր արտահանվել է միրգ, ընկուզեղեն և հյութեր, 14.4 հազարի չափով՝ ցուցադրական նպատակների (ոչ պիտանի այլ օգտագործման համար) սարքեր և մոդելներ։

Այս տվյալները հետարքիր են այն առումով, որ քառօրյա պատերազմի օրերին և դրանից հետո, երբ սկսեց շրջանառվել անօդաչու թռչող սարքերի թեման, ոմանք նշեցին, որ Հայաստանում արտադրվող ԱԹՍ-ները մատակարարվում են Սինգապուր։ Սակայն մաքսային տվյալներում ԱԹՍ-ների կամ նման սարքավորում հիշեցնող որևէ ապրանքատեսակ չկա ոչ 2015-ի, ոչ էլ 2014 թվականի արտահանման տվյալներում։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով