Ո՞ւմ կփրկեք առաջինը․ Նիկոլ Փաշինյանին, թե Արտաշես Գեղամյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ուշագրավ հարցուպատասխան է ծավալվել բուհի ուսանողներից մեկի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի միջեւ։

Բուհի ԿՎՆ-ի թիմի բլից հարցերից մեկին, թե՝ պատկերացրեք նավով գնում են Նիկոլ Փաշինյանը եւ Արտաշես Գեղամյանը, սկսվում է փոթորիկ, ո՞ւմ կփրկեք առաջինը, պատգամավորն ինքնագոհ նետել է․ «Նավակին, որովհետեւ իրենք երկուսն էլ խեղդվող չեն»։

Միջոցառմանը ՀՀԿ երիտթեւի հավերժ նախագահ Ավագյանից բացի մասնակցել է նաեւ ՀՀԿ-ական ոչ պակաս «երիտասարդ» պատգամավոր Արմեն Աշոտյանը, որոնք երկուսն էլ այդ բուհի շրջանավարտ են, իսկ հիմա էլ հոգաբարձուների խորհրդի կազմում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով