Home » ՄԱՄՈՒԼ » Ո՞ւմ գրպանն է գնում ոստիկանների համազգեստի համար հատկացված 1,2 միլիոն դոլարը

Ո՞ւմ գրպանն է գնում ոստիկանների համազգեստի համար հատկացված 1,2 միլիոն դոլարը

72406«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Ոստիկանության նոր համազգեստի ձեռքբերման նպատակով պետբյուջեից կծախսվի մինչեւ 484,6 մլն դրամ, որն այսօրվա փոխարժեքով հավասար է մոտ 1 միլիոն 200 հազար դոլարի։

Հենց այսքան է նախատեսված պետբյուջեով, տարվա կտրվածքով ոստիկանության ծառայողների հանդերձանքի համար։ Չնայած պետբյուջեից այսօրինակ հատկացմանը, ոստիկանության ծառայողներն իրենց գրպանից են վճարում սեփական հանդերձանքի ձեռքբերման համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ոստիկաններն իրականում անվճար ստանում են միայն կոշիկները, այն էլ ասում են այնքան անհարմար է կարված, որ հիմնականում չեն կրում։ Հագուստն էլ ոստիկանները գնում են Վերնիսաժից կամ Ոստիկանության կարի արտադրամասից»,- գրում է «Հայկական ժամանակը»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 115 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy