Home » ԺԱՄԱՆՑ » Ո՞ր մասնագիտություններն են ամենապահանջվածը

Ո՞ր մասնագիտություններն են ամենապահանջվածը

Հայաստանում աշխատանքի խնդիրը շարունակում է արդիական մնալ:Մի կողմից գործատուները պահանջում են սպասարկման ոլորտի աշխատողներ,մյուս կողմից մասնագիտական աշխատանք են փնտրում միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած մարդիկ:Սեփական մասնագիտությամբ աշխատելը ցանկացած ուսանողի համար երազանք է:Երբ մտնում ենք սուպերմարկետներ, խանութներ տեսնում ենք ,որ աշխատողների մեծամասնությունը երիտասարդներ են,որոնց գրեթե 70 տոկոսը ուսանողներ են,ունեն մասնագիտություն ,սակայն մասնագիտական աշխատանքը նրանց համար անհասանելի է եղել:jobs1
Հայաստանում գործող բազմաթիվ աշխատանքային գործակալություններ կան,որոնք մարդկանց առաջարկում են տարբեր բնույթի աշխատանքներ:Նման գործակալություններում գրասենյակային աշխատանքների համար գործատուների պահանջած աշխատանքային տարիքը տատանվում է 21 – 35-ի,ավելի բարձր տարիքի մարդկանց համար հիմնականում պահանջվում է բանվորի, գործակալների , տնայնագործների աշխատանքներ:Աշխատանք փնտրողները մեծամասամբ դիմում են հաշվապահի, գործակալի, թարգմանչի, մենեջերի և այլ գրասենյակային աշխատանքների համար:
Գործակալությունների հաղորդած տվյալների համաձայն ամենաբարձր վարձատրվող աշխատանքներն են հաշվապահի,մենեջերի,թարգմանչի ,ծրագրավորողի,դիզայների աշխատանքները.աշխատավարձերը տատանվում են 100-300 հազար դրամի միջև:

Դիտվել է 123 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy