Ո՞ր կուսակցությանն է Զարուհի Փոստանջյաը համարում ըննդիմություն

Zara2Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսեց արդեն ձևավորված կառավարությունից, ընտրական հանձնաժողովից և ՏԻՄ ընտրություններից  և նշեց, որ.«տեղի ունեցավ անվանական և մեկ կառավարության կրճատում, որը   չէր կարող համարվել համակարգային փոփոխություն, մինչդեռ երկրում որևէ բարեփոխում անելու համար անհրաժեշտ էր համակարգային փոփոխություն: Իսկ ահա, մի քանի ՀՀԿ-ական  նշանավոր ներկայացուցչների պաշտոնից ազատումը, ընդամենը հանրությանը թյուրիմացության մեջ գցելու տարբերակ է, որ իբրև թե այս արատավոր անձանցից ազատվում է, սակայն փոփոխությունը համակարգային չէ, իրականում սրանք փոփոխություններ չեն, և չեն փոխելու որակապես մեր կյանքը և իրականում մենք առաջընթաց չենք ունենա այսպիսի համակարգի ներսում չենք, Մեզ պետք է, որ վերանա քաղաքական մենաշնորհը արաջընթաց ապրելու համար : Նշեմ  նաև, որ Սուրիկ Խաչատրյանը առաջին անգամ չէ, որ պաշտոնանկ է եղել, և հետո նշանակվել և սուր պահերին ինչպես օրինակ հանրաքվեն, երբ պետք էր կեղծել այդ հանրաքվեն, նա դիմեց այդպսի գործիքի, իսկ, եթե նայում ենք ՏԻՄ ընտրությունների մասնակիցների քանակին ապա հասկանում ենք, որ մեր բնակչության 35 %-ն է մասնակից եղել ընտրական պրոցեսին, և նրանց կեսից ավելիին կարողացել են վերահսկել, սա է նրանց մեկնարկային կետը,  և որով   նոր ընտրական օրենսգրքով նրանք նախատեսել են ունենալ 13 ընրատարածքներ, փորձելու են բանեցնել նույն մեխանիզմը,ինչը նրանց մինչև օրս հաջողվել է և դրա համար է որ կա անհրաժեշտություն դրսում բնակվող մեր քաղաքացիներին ներգրավվել ընտական օրենսգրքում, այլ ոչ թե  զրկել նրանց ընտրելու իրավունքից»,- ասաց  տիկին Փոստանջյանը, անդրադառնալով նաև այն հարցին, թե ինչպես է վերաբերում ընդդիմությանը և, որ քաղաքական կուսակցությանն է համարում ընդդիմադիր, վերջինս նշեց որ այն կուսակցությունը, որը կմիանա իր կողմից սեպտեմբերի 21-ին  ներկայացված հռչակագրին, ապա վերջիններիս Զարուհի Փոստանջյանը կհամարի ընդդիմություն:

Դիտվել է 210 անգամ
 


Այս թեմայով