Ո՞րն է լինելու հաջորդ քայլը, եթե իշխանությունները չբավարարեն պահանջները

JIRAYR-SEFILYAN«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազատության հրապարակում շարունակվեց սահմանադրական փոփոխություններին դեմ ձեւավորված «Նոր Հայաստան» ճակատի նախաձեռնած նստացույցը: Հիշեցնենք, որ նստացույցի մասնակիցները պահանջում են, որ իշխանությունները նախ հրաժարվեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու գաղափարից, այնուհետեւ սկսեն քննարկել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Նստացույցի առաջին գիշերը հրապարակում մնացել է մոտ 30 մարդ: Օրվա ընթացքում էլ նստացույցի մասնակիցների թիվը մեծ չէր: Իսկ երեկոյան, երբ տեղի ունեցավ հանրահավաքը, նախորդ օրվա պես մարդաշատ չէր: Մինչ հանրահավաքի մեկնարկը «Ժողովուրդ»-ը զրուցել է «Նոր Հայաստանի» շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանի հետ` հասկանալու համար, թե ո՞րն է լինելու ընդդիմության հաջորդ քայլը, եթե իշխանությունները չբավարարեն պահանջները: «Մենք ընտրել ենք բռնություն թույլ չտալու տարբերակը, սակայն այդ ընտրությունը հավերժ չէ: Այսօր մենք Րաֆֆիի հետ եկել ենք այն եզրակացության, որ երկար չենք կարող գերի դառնալ նաեւ այդ հանգամանքին: Այսինքն՝ եթե պետք լինի, ամեն գնով պետք է գնալ փոփոխության,- մեր թղթակցին ասել է Սէֆիլյանը` հավելելով,-քիչ առաջ ինձ զանգեցին ու ասացին, որ բարձրաստիճան ինչ-որ չինովնիկ ասել է, որ իրենց համար հանրաքվեն մահու-կենաց կռիվ չէ, այսինքն՝ հնարավոր է նաեւ հրաժարվեն: Չգիտեմ, թե դա որքանով է ճիշտ»: Ի դեպ, նստացույցն այսօր եւս շարունակվելու է, իսկ երեկոյան Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի սահմանադրական փոփոխություններին դեմ ձեւավորված մյուս՝ «Ոչ»-ի ճակատը, որի առանցքը ՀԱԿ-ն է: Սակայն Արամ Մանուկյանը երեկ արդեն հայտարարել է, որ չեն միանալու «Նոր Հայաստանի» նստացույցին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 101 անգամ
 


Այս թեմայով