Ո՞րն է ելքը, գնացողներին ասել, մի՜ գնացեք՝ դա ձեր հայրենի՞քն է

231661661385702479«Դուք հետիոտն եք և ուզում եք փողոց անցնել։ Լույսը կարմիր է, բայց դուք գայթակղություն ունեք՝ վազելով անցնել փողոցը, ճարպկորեն մանևրելով մեքենաների միջև։ Եվ ահա՝ դուք տեսնում եք, որ մեկն իրականացրել է ձեր այս «երազանքը» և վաղուց է կարմիր լույսի տակ։ «Ուրեմն կարելի է՝ մտածում եք դուք և հետևում ձեզ «թույլտվություն տվող» մարդու օրինակին։ Շուռ եք գալիս և նկատում եք, որ ձեր հետևից վազում են 3-ը, իսկ նրանց հետևից՝ ևս 5-ը։ Մեկ էլ տեսնում եք՝ խցանում, փոխադարձ դժգոհություններ, արգելակների ճռռոցներ, մեքենաների ազդանշաններ։ Մի խոսքով՝ ասիական, ներողություն արտահայտությանս, բարդակ։ Մեր և մեզ նման պետությունների մանրակերտն է։

Նույնը՝ ծխելու համաճարակը։

Նույնը արտագաղթը։ Փողոցներում, հրապարակներում, գյուղամեջերում, «բեսեդկեքում», համացանցում, խորհրդարանում, գործիչների ելույթներում հարցը ներկայացվում է այսպես՝ «սաղ գնում են, հեսա ստեղ մարդ չի մնալու, որտև սա հեչ ապրելու երկիր չի, հենա՝ բաջանաղիս հորեղբոր տղեն Կեմերովոյում ասֆալտի գործ ա անում՝ լավ էլ փող ա առնում»։ Բառապաշարն, իհարկե, կարոդ է ավելի գրական լինել, բայց «բայղուշական» ինտոնացիան պարտադիր է, մանավանդ՝ նրանց մոտ, ովքեր արդեն գնացել են և ձգտում են արդարացնել իրենց քայլը։ Արտագաղթը որոշ չափով նույնպես «մեսիջ» է, որն ուղղված է մեր իշխանություններին որի վրա վերջիններս, բնականաբար, թքած ունեն), բայց դա նաև, թող թույլ տրվի ասել՝ մոդա է, ցեց է, համաճարակ։ Այստեղ «ընդունված է» խոսել և գործել որոշակի ձևով։

Ո՞րն է ելքը։ Ամեն խաչմերուկին ոստիկա՞ն կանգնեցնել։ Դեռահասներին բացատրել, որ ծխելը վնաս է իրենց առողջությանը։ Գնացողներին ասել, մի՜ գնացեք՝ դա ձեր հայրենի՞քն է։ Ոչ, դա կարող է միշտ հակառակ ռեակցիա առաջացնել։ Բայց կարելի է կարմիր լույսի տակ խելոք կանգնել և չգայթակղվել վազողների օրինակով։ Չծխել և ընդհանրապես մտածել սեփական ֆիզիկական ու հոգեկան առողջության մասին։ Եվ ամենակարևորը ապրել Հայաստանում և քո գործով նպաստել, որ երկիրդ ավելի լավը դառնա։ Ավելի լավ բան առայժմ չեմ մտածել»,–գրում է «Առավոտը«։

Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում

Դիտվել է 116 անգամ
 


Այս թեմայով