Ո՞վ և ինչու՞ է պատրաստ վճարել Սերժի Վաչոյի մեկ միլիարդ գրավը

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Նման որոշում էր  կայացրել  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը:

Այս օրերին տարբեր գործարարների անուններ հնչեցվեցին, որոնք ըստ մամուլի պատրաստվում են վճարել Վաչագան Ղազարյանի գրավը։

Կարծում ենք, որ իրավապահների աշխատանքի դեպքում Վաչագան Ղազարյանի գրավի մուծումը կարող է նոր հանցագործություն բացահայտել։ Իրավապահները պետք է փորձեն պարզել, թե Վաչագան Ղազարյանը իր պաշտոնավարման ընթացքում ինչ ծառայություններ է մատուցել իր գրավը մուծել ցանկացող գործարարներին։ Ի վերջո մեկ միլիարդ դրամը փոքր գումար չէ ու այստեղ իրապես իրավապահները անելիք ունեն։ Գուցե՞ հաստատվեն այն խոսակցությունները, ըստ որոնց Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Վաչագան Ղազարյանը եղել է տարբեր գործարարների համար հարց լուծող գործիչ։

Այս թեմայով