Ո՞վ կփոխարինի Աղվան Հովսեփյանին

Ո՞վ կփոխարինի Աղվան Հովսեփյանին

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լայնորեն շրջանառվում են լուրեր, թե ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հավանական թեկնածուների շարքում ով կլինի այն միակը, որը կփոխարինի այս պաշտոնում Աղվան Հովսեփյանին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր իշխանությունները լրջորեն դիտարկում են ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանի թեկնածությունը: Այս եզրահանգմանն են եկել վերջիններս՝ կարեւորելով այն, որ այդ կառույցում գտել են մեկին, որն ամենակարեւորն է՝ աղմկահարույց անցյալ չունի, միեւնույն ժամանակ, ընդունված է կոլեկտիվի կողմից:

Այս թեմայով