Home » ՄԱՄՈՒԼ » Ո՞վ է հարստանում արագաչափերի բիզնեսից

Ո՞վ է հարստանում արագաչափերի բիզնեսից

arm138380285813«Մինչև տարեվերջ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքներից գանձվող գումարը կավելանա առնվազն մեկուկես մլրդ դրամով՝ ելնելով նրանից, որ այս տարվա 9 ամսվա ընթացքում 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամի տուգանք է գանձվել քաղաքացիներից։

 Այսպիսով՝ մեկ տարվա կտրվածքով այս սարքերը մոտ 6 մլրդ դրամի եկամուտ կապահովեն, որից ընդամենը 1.8 մլրդ-ը կգնա ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ, իսկ մնացած 4.2 մլրդ դրամը կմտնի բիզնեսի սեփականատիրոջ գրպանը։

 Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից, մինչև 2036թ. ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող վարչական շենքը հատկացվել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին՝ վերջինիս և ՃՈ-ի միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան։ Փաստորեն, եկամտաբեր այս բիզնեսը 24 տարի շարունակ ուրախացնելու է տիրոջը, ում ինքնության մասին ո՛չ ոստիկանությունն է տեղեկություն տալիս, ոչ էլ որևէ այլ պաշտոնական աղբյուր։

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 364 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy