Ո՞վ է իրականում սպանել ոստիկանին. կադրերը մոնտաժվա՞ծ են

444-MG_3174Ուշադիր նայելով էս նկարին կտեսնենք տղայի մեջքի հատվածն ամբողջությամբ ՍՊԻՏԱԿ ԳԻԾ է անցնում: Սա նշան է մշակման ծրագրով աշխատելու: Այսինքն, մոնտաժի միջոցով տղայի նկարը համադրվել է տանիքին:
Եթե ընկերներիս մեջ կան մարդիկ, ովքեր հանդիպել են նման կադրի, որ մոնտաժված չէ և առկա է այդ սպիտակ գիծը, արձագանքեք: Ինձ, համենայնդեպս, նման տարբերակ չի հանդիպել:

Ընկերներիցս մեկը ևս մի ուշագրավ փաստ արձանագրեց, որին համաձայն եմ: Տանիքի և տղամարդու դեմքի լուսավորությունները չեն համապատասխանում՝ արևի ճառագայթները տարբեր անկյուններով են լուսավորում դրանք: Որպեսզի ավելի պարզ լինի սա՝ տեղադրում եմ ոստիկանության հղումը, որտեղ 4 նկար է՝ 3-րդ և 4-րդ նկարներն են կարևորները:
http://www.police.am/news/view/d3107.html

Տեսեք, 3-րդ նկարում տանիքի ծխնելույզի ստվերը դեպի աջ է ընկնում, այսինքն՝ արևը ձախից է: 4-րդ նկարում տղայի դեմքը արևից պետք է փայլեր, մասնագիտական լեզվով ասած՝ պետք է ՎԱՌԵՐ կադրը արևից: Դա այս դեպքում հակառակն է:

Գրում է Սարգիս Աբրահամյան իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 2,265 անգամ
 


Այս թեմայով