Ո՞վ է Գյուլենը, ի՞նչ է Գյուլենականությունը

17.thumbՎերջին տարիներին Թուրքիայի նախագահ Էրդողանը հաճախ է խոսում Ֆեթուլլահ Գյուլենի և նրա հիմնած շարժման մասին: Գյուլենականության շուրջ Թուրքիայում քննարկումներն այնքան ակտիվ են, որ հաճախ թվում է, թե այդ երկրի համար այս շարժումը Քրդական Բանվորական կուսակցությունից առավել վտանգավոր է:

Այս տարվա հուլիսին տապալված հեղափոխության փորձից հետո մեղադրանքները Գյուլենի և նրա շարժման վերաբերյալ առավել ակտիվացան: Թուրքիայի նախագահ Էրդողանն անգամ հայտարարեց, որ Գյուլենի կողմից լարած թակարդը հնարավոր եղավ չեզոքացնել: Թուրքիան  Հայաստանի հարևան երկրներից մեկն  է, որի հետ մեր երկիրը չունի դիվանագիտական հարաբերություններ, սակայն  ունի բազմաթիվ հակասություններ: Այս տեսանկյունից կարծում ենք կարևոր է հասկանալ, թե ինչ է Գյուլենականությունը և ինչ նպատակներ է այն հետապնդում: Politik.am-ը իր ընթերցողներին կներկայացնի Ֆեթուլլահ Գյուլենի և գյուլենականության մասին:

Ո՞վ է Ֆեթուլլահ Գյուլենը, ո՞րն է նրա փիլիսոփայությունը

Ֆեթուլլահ Գյուլեն ծնվել է  1941 թվականի ապրիլի 27-ին,  Կարին քաղաքում: Ֆեթուլլահ Գյուլենը   գրող է, նախկին իմամ և քարոզիչ, իսլամական հասարակական գործիչ, գրողների և լրագրողների ֆոնդի պատվավոր նախագահն է: Նա համարվում է ստեղծողն ու նախաձեռնողը «Հիզմեթ» շարժմանը: Ներկայումս նա ապրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում։ Քաղաքական վտարանդի է: Գյուլենի կողմնակիցները նրան անվանում են «Խոջա էֆենդի» (պարոն ուսուցիչ)։ Գյուլենը 2008 թվականին դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մտավորականը՝ համաձայն Prospect և Foreign Policy ամսագրերի: 2009 թվականից մտնում է 500 ամենաազդեցիկ մուսուլմանների շարքում (2013 թվականի տվյալներով 11-րդը): 2013 թվականին նա ներառվել է «աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքը» ըստ Time ամսագրի:

Գյուլենը քննադատում է լաիցիզմը որպես քաղաքականության, որը գնում է դեպի ռեդուկտիվ մատերիալիզմի փիլիսոփայության։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ իսլամը և դեմոկրատիան համատեղելի են: Գյուլենի կարծիքով շարիաթին են առնչվում և կրոնական արժեքները, և նամազը, ուրազան, զյաքաթը, հաջը, ընտանեկան և անձնական հարաբերությունները, կյանքի տարբեր ասպեկտները։ «Ժամանակակից դեմոկրատական հանրապետություններում ոչ ոք չի խանգարում զբաղվել այդպիսի գործերով, որոնք կազմում են իսլամի և շարիաթի ավելի քան 95%-ը: Եվ միայն 4-5 %-ն է առնչվում իշխանությանը և իրավունքին: Սա առանձին անհատների մտահոգությունը չէ, այլ նրանց, ովքեր կառավարում են: Իսլամի ընդդիմադիրները հենց այդ 4-5%-ը փորձում են ներկայացնել որպես ամբողջ շարիաթ»:

Գյուլենը լինելով մահմեդական քարոզիչ բավական տարբերվող մոտեցում ունի կանանց իրավունքներին: Գյուլենի հայացքները կնոջ իրավունքների նկատմամբ «պրոգրեսիվ» են, բայց «ժամանակակից կին պրոֆեսիոնալները Թուրքիայում հեռու են այն բանից, որ նրանց ընդունեն որպես իրավահավասար»,-ասում է Գյուլենը: Նա նշում է,որ իսլամը փրկել է կանանց, «նրանք ընդհանրապես չեն փակվել իրենց տներում և … երբեք չեն ճնշվել»: Նա նշում է, որ «արևմտյան տիպի ֆեմինիզմը … որը ամբողջությամբ լցված է ատելությամբ տղամարդկանց նկատմամբ, դատապարտված է կործանման, ինչպես մնացած բոլոր հեղափոխական շարժումները»:

Գյուլենականությունը խիստ տարբերվում է արմատական մահմեդականությունից: Եթե Իսլամը դեմ է խմիչքին և կանանց ազատություններին, ապա Գյուլենականությունը քարոզում է կանանց ազատություն և խմիչքի օգտագործումը չի դիտարկում, որպես արգելք:

Ի՞նչ ազդեցություն ունի Գյուլենականությունը Թուրքիայում

1018022012Փորձագետները կարծում են, որ Գյուլենականությունը մեծ ազդեցություն ունի Թուրքիայում: Նախ Գյուլենի շարժման մաս են կազմում Թուրքիայի իմամների (մահմեդական հոգևորականների) մեծ մասը: Շարժումը հենց այս իմամների շնորհիվ է, որ լայն թափ է ստացել: Շարժման անդմաներին հավաքագրելու աշխատանքները տևում է մի քանի տարի: Գյուլենականության ազդեցության հիմնական օջախներն են ոստիկանական ակադեմիաները, զինվորական ակադեմիաները և այլ կրթական հաստատությունները: Պետք է նկատել, որ Գյուլենականները իրենք էլ են Թուրքիայում և մի շարք այլ երկրներում հիմնել իրենց դպրոցները: Գյուլենականները մեծ ուշադրություն են դարձնում ցածր խավի ընտանիքների երեխաներին: Նրանք ամեն կերպ աջակցում են այդ եթեխաներին ստանալ կրթություն տեղավորվել աշխատանքի, որի դիմաց այդ մարդիկ փոխհատուցում են իրենց հավատարմությամբ:  Գյուլենականներին բացահայտելը հեշտ չէ: Եթե ծայրահեղ իսլամական այս կամ այն խմբավորման հետևորդին հեշտ է բացահայտել անգամ արտաքին տվյալներով, ապա գյուլենականության հետևորդին բացահայտելու համար անհրաժեշտ է հատուկ քննություն անցկացնել:

Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ Թուրքիայի բանակի փոխգնդապետների մեծ մասը հարում են Գյուլենականությանը, քանի որ նրանք ներկայացնում են այն սերունդը, որի ուղղությամբ շարժումը մեծ աշխատանքներ է իրականացրել:  Նրանց մեծ մասը աղքատ ընտանիքներից են սերում և իրենց այս դիքրին հասել են Գյուլենի շնորհիվ ու իրենց պարտական են համարում շարժմանը:

Իսկզբանե Գյուլենը դեմ չի եղել Էրդողանի իշխանությանը: Նա ցանկացել է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որտեղ Էրդողանը կլինի ուժեղ առաջնորդ, բայց միևնույն ժամանակ ենթակա կլինի իրեն: Եթե Գյուլենի շարժման նպատակները իրականություն դառնային, ապա Թուրքիայի կառավարման համակարգը շատ նման կլիներ Իրանի ներկայիս քաղաքական համակարգին:

Դիտվել է 1,066 անգամ
 


Այս թեմայով