Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ո՞վ էր Սերժ Սարգսյանը 1999թ. հոկտեմբերի 27-ին. Փաշինյանի ցնցող ելույթը

Ո՞վ էր Սերժ Սարգսյանը 1999թ. հոկտեմբերի 27-ին. Փաշինյանի ցնցող ելույթը

s«ԱՄՆ ներկայացուցիչների պալատը վերջերս 11 ժամ տեւած լսումներ արեց, թե արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար եղած տարիներին Հիլարի Քլինթոնը բավարար միջոցներ է ձեռնարկել Բենգազիում ԱՄՆ դիվանագիտական համալիրի անվտանգությունն ապահովելու համար, որը 2012 թվականին ենթարկվել էր իսլամիստների հարձակման:

Մինչեւ օրս Հայաստանում խորհրդարանական լսումներ չեն եղել այն մասին, թե արդյո՞ք 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը բավարար միջոցներ է ձեռնարկել ՀՀ Ազգային ժողովի եւ այնտեղ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու համար»,-այսօր այս մասին Ազգային Ժողովում ելույթ ունենալու ընթացքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է 7,719 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy