Ո՞նց էինք «սաղացնելու» էդ 20 տոկոսը 150 մլն դոլարով

SSԵրկրապահ կամավորականների 10-րդ համագումարին Սերժ Սարգսյանն իրեն ուղղված գազային պայմանագրի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց. «Կարծում եմ, որ այդ հուզմունքը պետք է արդեն անցած լիներ, որովհետև այդ պայմանագիրն արդեն ուժի մեջ է մտել: Բայց հանրության մեջ խոսակցությւններ դեռ կան, որովհետև շատ մարդիկ չեն փորձում ճշմարտությունն ասել, փորձում են այդ մեծ ձեռքբերումը նսեմացնել: Չեն ուզում ընդունել, որ մենք ունեցել են նման լավ պայմանագիր : Իմ կարծիքով` գազի պայմանագրի էությունը առաջին հերթին գազի գինն է: Այդ բանավիճողները դեռևս չեն խոսել գազի գնի մասին: Եթե լավ գին ենք ստացել, թող ասեն գինը լավ է, բայց պայմանագրում սխալներ կան: Որովհետև այդ գինն ամենացածրն է, որ ՌԴ-ն տալիս է այլ հանրապետության»,- ասաց Սերժ Սարգսյանը: Ըստ նրա` այդ պայմանագրով գազի գինը հինգ տարով կապվելու է ՌԴ ներքին գնային համակարգի հետ և եթե այնտեղ թանկացումներ չլինեն, մեզ մոտ էլ չի լինի: Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև այն որակումներին, որ թաքուն բանակցություններ են վարել գազային պայմանագրի շուրջ: «Ես տասնյակ հայտարարություններ եմ արել 2011 թվականից սկսած, որ ՀՀ սպառողի համար գազի գինը չի թանկանա: Մենք ՌԴ-ի հետ բանակցություններ էինք վարել ու եկել այն եզրակացության, որ գազի վճարային գինը չի փոխվի ու չփոսխվեց»,- նշեց Ս. Սարգսյանը: Իսկ նրանց, ովքեր խոսում են այն վաճառված քսան տոկոսի մասին, Սերժ Սարգսյանը հարց է ուղղում. «Ութսուն տոկոսը կարելի էր վաճառել, քսան տոկոսը չէ՞ր կարելի: Ինչ էր տալիս մեզ այդ քսան տոկոսը: Ունեի՞նք գոնե տնօրեն նշանակելու իրավունք: Մենք այդ բնագավառում ունենք շատ լավ օրենսդրական դաշտ, որպեսզի այդ ընկերությունը գոյատևի մեր օգտին»: «Եթե մեկը պատրաստ լինի տալ հարյուր միլիոն դոլար, ես պատրաստ եմ բանակցել, ետ վերադարձնել այդ քսան տոկոսն ու վաճառել հայ գնորդի: Շատերը բողոքում են, թե ինչու մրցույթ չենք անցկացրել: Իրավունք չունեմ այդ մասին հրապարակայնորեն հայտարարելու, բայց կասեմ. բա որ մրցույթ անցկացնեի ու այդ քսան տոկոսն արժենար 30 մլն դոլար, ո՞նց էինք «սաղացնելու» էդ 20 տոկոսը 150մլն դոլարով: Խոսելը շատ հեշտ է: Նաև քննադատում են, թե ինչու ենք պայմանագիրը կնքել 30 տարով: Փոխանակ մեզ քննադատելու, պետք է հարցնեն, թե ինչու 30 տարով եք կնքել, այլ ոչ թե 60: Եթե 5 տարով կնքեինք, ռուսները իրենց ներդրումները 5 տարվա ընթացքում էին պահանջելու»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:

 


Այս թեմայով