Ո՞նց ա լինում, որ ՀՀԿ-ի կեղծարարներն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են. Հարց՝ Փաշինյանին

Այսօր Էջմիածնում վերսկսած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ Նազիկը` Մանվել Գրիգորյանի կինը, «կալոնայով, ախռանայով ման ա գալիս ոնց ուզում ա»։

«Պարոն Փաշինյան, ձեզ եմ դիմում, ասում եք` փռենք ասֆալտներին: Դե, Նազիկին փռեք ասֆալտին՝ իրա կալոնայի հետ։ Է՞ս ա օրինական երկիրը, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Մենք նոր Հայաստանը սենց չենք պատկերացնում», — հայտարարեց ակցիայի մասնակիցը։

Նա նաև հարց բարձրացրեց. «Մարդկանց հետաքրքրում ա, թե ո՞նց ա լինում, որ ՀՀԿ-ականների կեղծարարներն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են»։

Այս թեմայով