Շփման գծում կիրառվել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ

սահմանՀունիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը հրադադարի ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` արևելյան ուղղությամբ կիրառելով նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Դիտվել է 65 անգամ
 


Այս թեմայով