Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Շփման գծում դարձյալ զինվոր է զոհվել

Շփման գծում դարձյալ զինվոր է զոհվել

զոհԼՂ ՊՆ պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, այսօր ժամը 14:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արտյոմ Արսենի Վարդերեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է տարածված հաղորդագրությունում:

Դիտվել է 98 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy