Շրջանցել օրենքը` հանուն փեսայի

timthumb (1)Ներկայումս վարչապետ Հովիկ Աբրահմյանի փեսա Վադիմիր Թամրազյանը զբաղեցնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան պետի պաշտոնը: Սա ՄԾ մասին ՀՀ օրենքով համարվում է բարձրագույն խմբի պաշտոն: Սակայն, մինչ այդ Թամրազյանը զբաղեցնում էր գլխավոր խմբի պաշտոն համարվող Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալի պաշտոնը: Մաքսային ծառայության մասին ՀՀ օրենքը 9-րդ հոդվածի առաջին մասը նշում է՝ մաքսային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են մրցույթով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Իսկ արդեն նույն հոդվածի 4-րդ մասը նշում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մաքսային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի (ներկայում ՊԵԿ նախագահի) կողմից:

Այսպես, առկա է կառավարության որոշում ի կատար ՄԾ մասին օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ Կառավարությունը 2005 թ. ընդունել է որոշում ( N 602-Ա ) որի համաձայն սահմանվել է օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից:

Այդ պաշտոնների անվանացանկն ամբողջությամբ կապված է ՊԵԿ հատուկ բաժնի համալրման հետ: Այսինքն առանց մրցույթի կարող են համալրվել միայն ՊԵԿ հատուկ բաժնի աշխատողները: Վլադիմիր  Թամրազյանը, որպեսզի զբաղեցնի մաքսային ծառայության գլխավոր պաշտոն (այն է թե՝ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ), սկզբում Գ. Խաչատրյանի հրամանով նշնակվել է Հատուկ բաժնի պետի տեղակալ, ապա՝ 20 օր անց տեղափոխվել ԱՏՄ պետի տեղակալ:

Հովիկ Աբրահամյանի փեսան այս տարբերակով է համալրել ՊԵԿ մարմինները: Այսինքն «խուսափել» մրցութային հիմունքներով այլոց հետ հավասար պայմաններում մրցակցելուց: Ախտաբանական է նաև այն փաստը, որ նույն եղանակով իրենց նշանակումներն են ստացել ՄԾ գլխավոր խմբի պաշտոններում ներկայիս մաքսատների մի շարք պետեր (այդ թվում՝ Մհեր Սեդրակյանի որդու ընկեր Բաբկեն Ղազարյանը):

Փաստորեն, ՀՀ-ն անվանել փեսաների, սանիկների երկիր, դատարակ հնչյուն չէ, այլ՝ իրողություն: Գործի է դրվում օրենքով նախատեսված յուրաքանչյուր հնարավորություն, որպեսզի օգտվեն օրենքի անկատարությունից և իրենց փեսաներով և սանիկներով համալրեն պետական տարբեր մարմինները: Ինչպե՞ս են տարբեր պաշտոնյաներ այս եղանակով օգտվել ՀՀ տարբեր օրենքների ոչ կատարյալ լինելուց՝ ցույց կտանք հաջորդիվ:

Կարող եք կարդալ նաև `

Լավագույն պաշտոնները փեսաների համար են

Դիտվել է 2,306 անգամ
 


Այս թեմայով