Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Շրջանառության հարկի երկրորդային հումքի վրա կիրառվող 5% եկամուտների փոխարեն կկիրառվի 1.5% հարկ

Շրջանառության հարկի երկրորդային հումքի վրա կիրառվող 5% եկամուտների փոխարեն կկիրառվի 1.5% հարկ

քվեարկությունԱզգային ժողովը միաձայն ընդունեց ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի, Խաչատուր Քոքոբելյանի և Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը՝ 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ: Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է՝ շրջանառության հարկի երկրորդային հումքի վրա կիրառվող եկամուտների նկատմամբ 5%-ի փոխարեն կիրառել 1.5%: 78 կողմ 20 դեմ և 12 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց նաև ՀՀ նախագահի ներկայացրած ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թ.-ի ստորագրված քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը և վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը:Նշենք, որ վարկային ծրագիրը ներկայացնում է շարունակական ծրագիր քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում, ինչին միտված է եղել դեռևս 2011 թվականին ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված բազմատրանշ ֆինանսական գործիքի տրամադրումը, որին հաջորդել է Կառավարության շարունակական հայտավորումը հերթական վարկային ռեսուրսը ներգրավելու քաղաքային կայուն զարգացման ծրագրի նպատակով: Վարկային ծրագիրը նախատեսում է իրականացնել մինչև 2020 թվականը, վարկի մարման ժամկետը 22 տարի է, արտոնյալ ժամկետը` 15 տարի, տոկոսադրույքը լողացող վեցամսյա ԱՄՆ դոլարին համարժեք, ինչպես նաև վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին:

Դիտվել է 42 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy