ՇՏԱՊ. Տավուշի մարզում սպանվել է Շամշադինի զինկոմը

f746c0559e8643a5a306560034fa9077Տավուշի մարզի Մովսես գյուղում կրակոց է հնչել: Ինչպես Շամշադինից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մովսես գյուղի բնակիչ, 41-ամյա Արթուր Վանիկի Մկրտչյանը գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել և սպանել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանին: Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը, ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությանն մեծ թվով քննիչներ: Ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տավուշի մարզի ոստիկաններին հաջողվեց բռնել կասկածյալին, ինչպես նաև հաջողվեց հայտնաբերել հանցագործության գործիքը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը SHAMSHYAN.com

 


Այս թեմայով