Շտապ. Ոստիկանությունից ընկերությանը արգելում են ուղևորներ բերել Երևան

Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերելու պատրվակով մտել են տուն և բռնություն կիրառելԱբովյան-Երևան ուղևորափոխադրումներն այս պահի դրությամբ չեն վերականգնվել: NewsBook-ի թղթակցին այս մասին ասաց «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արտակ Եղոյանը: Նա հավաստիացրեց, որ ուղևորափոխադրումներ չիրականացնելու հրահանգ իրենք ստացել են ոստիկանությունից` դեռ երեկ: «Այդ պահին ընկերությունում չեմ եղել, չգիտեմ` զանգել, թե եկել-զգուշացրել են: Թե չէ մենք ինչո՞ւ պետք է ուզեինք, որ մեր ավտոբուսները չաշխատեին»,- հարց հնչեցրեց Եղոյանը` հավելելով, որ ոստիկանությունից պատճառաբանել են` Աբովյանից Երևան երթևեկությունը պետք է դադարեցվի անվտանգության նկատառումներից ելնելով:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

 


Այս թեմայով