Home » հրատապ » ՇՏԱՊ.Գագիկ Ծառուկյանի թիկնապահները համաշխարհային ջրհեղեղի պատճառ. Video

ՇՏԱՊ.Գագիկ Ծառուկյանի թիկնապահները համաշխարհային ջրհեղեղի պատճառ. Video

gagik-tsarukyan_4Այսօր բավական ակտիվ կերպով համացանցում տարածվում է մի տեսանյութ` «Ծառուկյանի թիկնապահները ծեծել են Հովհաննես Ազոյանին» վերտառությամբ: Հետաքրքիր է, որ տեսանյութը տարածող լրատվամիջոցներից որևէ մեկը չի փորձել ճշտել տեղեկատվության իսկությունը, որպեսզի հանրությունը  ստուգված տեղեկատվություն ստանա: Ի վերջո Գագիկ Ծառուկյանը ունի մամուլի խոսնակ, իսկ Հովհաննես Ազոյանն էլ կորած մեկը չէ և շատ արագ կարելի է ճշտել տեղեկատվությունը:

Ահա թե ինչ է պատկերված տեսանյութում իրականում: Տարածվող տեսանյութում ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանն է քայլում ու խոսքը հենց նրան ծեծելու մասին է: Ի դեպ զավեշտալին այն է, որ տեսանյութը տարածողները չեն կարողացել այլ նմանատիպ տեսանյութ գտնել և տարածել են կատարյալ հիմարություն:  Այստեղ շատ կարևոր է նաև, որ այն լրատվամիջոցներն, որոնք տարածել են այս ապատեղեկատվությունը՝ ներողություն խնդրեն  հանրությունից, Հովհաննես Ազոյանից, և Գագիկ Ծառուկյանից: Հակառակ դեպքում կարելի է կարծել, որ սա պատվեր է և այն իրականացվելու է ցանկացած դեպքում և կարելի է սպասել, որ կարճ ժամանակ անց կտարածվի տեսանյութ` թե ինչպես են «Գագիկ Ծառուկյանի թիկնապահները Ռուսաստանում ջրհեղեղի պատճառ դրաձել»: Ուղղակի ամոթ է լրագրողական համայնքի համար, այս միջադեպը:

Ահա իրական տեսանյութը:

Դիտվել է 1,322 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy