ՇՏԱՊ. Ադրբեջանցիները 3 խաղաղ բնակիչ են սպանել կան մի քանի վիրավորներ

Դիվերսիա բանակՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Բերդավանում ևս երկու կին է զոհվել, երկու տղամարդ՝ վիրավորվել:

Հակառակորդի արձակած գնդակից մահացել է Ռևազյան Սոնան (ծնված ՝1974 թ.) և Ասատրյան Շուշանը (ծնված՝ 1921թ.):

Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 70-ամյա Պայծառ Աղաջանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչությունից էլ հայտնեցին, որ այս պահին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը հակառակորդի կողմից գնդակոծվում են տարբեր տրամաչափի զինատեսակներից: Իրավիճակն անընդհատ փոխվում է, մանրամասների վերաբերյալ լրացուցիչ կհաղորդեն:

Դիտվել է 189 անգամ
 


Այս թեմայով