Շտապ. Ադրբեջանը հրթիռակոծել է Ղարաբաղը

հրթիռ1Հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդիրադրությունը և փորձելով խանգարել Հայաստանի ևԱրցախի Հանրապետություններում
ընթացող պետականնշանակության միջոցառումները, հակառակորդը շարունակում է ապակայունացնել իրավիճակըղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծի ողջ երկայնքով՝ ինտենսիվորեն տարբեր տրամաչափիհրաձգային, ականանետային և հրթիռային զինատեսակներից խախտելով հրադադարի պահպանմանռեժիմը:Դեկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, ինչպես նաև 60 /69 արկ/, 82 /229 արկ/, 120 /40 արկ/ միլիմետրանոցականանետերից, ՀԱՆ-17 /142 արկ/ և ՌՊԳ-7 /1 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Հակառակորդըկիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք /24 արկ/:Հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի արկածախնդիր մարտավարությունը անպատասխան չի մնալու և ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Դիտվել է 11,335 անգամ
 


Այս թեմայով