Շվեդիայում հրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել

Շվեդական ոստիկանությունը հայտնել է, որ երկուշաբթի Մալմայում տեղի ունեցած հրաձգությունն ահաբեկչության հետ կապ չունի: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Հրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել, ավելի վաղ նշվել էր 4-ի մասին:
Ոստիկանությունը բնակչությանը վստահեցնում է, որ անհանգստության առիթ չկա:
Դեպքի վայրում անցկացվում են քննչական գործողություններ: Հնարավոր կասկածյալի մասին չի հաղորդվում:

Այս թեմայով