Շուտ գնա ստեղից, թե չէ դու առանց արգանդի կմնաս.Հերթական միջադեպը Սաշիկ Սարգսյանի մասնակցությամբ

a3c87ad65f1f5d537940be73bd286aa3Խմբագրություն այցելած տիկինը հուզված էր, վրդովմունքից դժվարությամբ էր բառեր գտնում եւ խնդրում էր անպայման թերթում գրել իր պատմածը, որ «մարդիկ իմանան մեզանում ինչեր են լինում»։ Կատարվածը ներկայացնում ենք տիկնոջ ուղղակի խոսքից, բնականաբար, չենք հրապարակում անունը, որ նա «թիրախ» չդառնա։ Բնականաբար, որեւէ կերպ ճշտել այս պատմությունը չկարողացանք։ Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, կեսգիշերին մոտ ինքը որդու հետ դուրս է եկել փողոց՝ շնիկին ման տալու։ Երբ հասել է Թումանյան փողոցի միջնամասը՝ «Քոֆե-շոպ» սրճարանի մոտ, տեսել է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, ով հարեւան շենքում է բնակվում, փողոցում կանգնած է։ Այդ պահին նրա կողքով անցնելիս է եղել մի զույգ՝ երիտասարդ աղջիկ-տղա։ Ցավոք, ինքը չի հասցրել նկատել, թե ինչ է տեղի ունեցել հենց այդ պահին՝ կամ Սաշիկ Սարգսյանն ինչ որ ռեպլիկ է արել, կամ՝ հայացքն այն չի եղել, ինչին ի պատասխան երիտասարդը բորբոքվել եւ պատասխանել է։ Չի անցել մի քանի վայրկյան, հավանաբար Ս․Սարգսյանի կանչով, ժամանել են 2 ջիպ, դրանց միջից դուրս են եկել մի խումբ պարապած տղաներ եւ հարձակվել են իր ընկերուհու թասիբին կանգնելու փորձ արած երիտասարդի վրա։ Ընկերուհին փաթաթվել է տղային, գոռացել-օգնության կանչել, բայց հրոսակախումբը նրան պոկել են տղայից, մի կողմ տարել ու տղային դաժան ծեծի ենթարկել։ Տեսարանն այնքան սահմռկեցուցիչ է եղել, աղջկա կանչերն այնքան աղիողորմ, որ բավականին մարդ է հավաքվել, տեսել ու լսել այդ ամենը, բայց ոչ ոք, այդ թվում խմբագրություն այցելած տիկինը, վախեցել են միջամտել։ Միայն մի տարեց կին է անեծքներ ուղղել՝ մորդ արգանդը չորանար, ինչին ի պատասխան «հերոսն» ասել է՝ «շուտ գնա ստեղից, թե չէ դու առանց արգանդի կմնաս»։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Դիտվել է 1,933 անգամ
 


Այս թեմայով