Շուշան Պետրոսյանի դեմ ինչ որոշում կկայացվի

Shushan-Petrosyan-Culture.AM_Այսօր Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովը հրավիրել էր դռնփակ նիտս: Նիստի օրակարգում երկու հարց է եղել: Մեկը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումն էր, որը վերաբերվում էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից արված այն հայտարարությանը, որտեղ պատգամավորը «լակոտ» էր անվանել սոցիալական ցանցում պաշտպանության նախարարի հասցեին քննադատությամբ հանդես եկած մի օգտատիրոջ: Մյուսը՝  լրագրող Լիլիթ Լալայանի դիմումն ընդդեմ յոթ պատգամավորի, ովքեր այլ պատգամավորների փոխարեն էին քվեարկել:

Հանձնաժողովի նիստին Շուշան Պետրոսյանի դեմ դիմում ներկայացնող քաղաքացիները չեն մասնակցել, իսկ պատգամավոր Շուշան Պետրոսյանը ներկա է գտնվել.«Դիմումատուին տրվում էց 10-օրյա ժամկետ, որպեսզի նա իր մեկնաբանությունները ներկայացնի: Առաջին դիմումի հետ կապված, մեր գործընկերների կարգազանցության հետ կապված ժամկետը լրանում է ամսի 18-ին, դրա համար ամսի 18-ին մենք մեր վերջնական որոշումը կկայացնենք: Մյուս հարցի վերաբերյալ ամսվա վերջին պետք է որոշում կայացնենք: Այսօր լսեցինք Շուշան Պետրոսյանին: Ոչ մի կոմենտարիա չեմ անի, դա ինձ իրավունք չի վերապահում օրենքը»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ նշելով Շուշան Պետրոսյանի հարցով որոշումը կկայացվի մինչեւ փետրվարի վերջ:

Դիտվել է 208 անգամ
 


Այս թեմայով