Շուշան Պետրոսյանի` «աչքերդ կհանեմ, լակոտ» արտահայտությունը էթիակական խախտում չի ճանաչվել

Shushan-Petrosyan-Culture.AM_ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրել է և էթիկապես խախտում չի ճանաչել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի` «Ֆեյսբուք» սոցիալական կայքում մեկ այլ օգտատերին ուղղված  գրառումը, որ նրա աչքերը կհանի, եթե իր գարշելի երախը բացի ու «էժան ու հավուղեղ մակարդակի»  արտահայտվել Հայաստանի,  մեր բանակի, ՀՀ  պաշտպանության նախարարի մասին: Էթիկայի հանձնաժողովը կարծում է, որ պատգամավորի գրառումը կտրուկ սաստելու միտում է ունեցել, այլ  խոսքը սպառնալիք և կամ վիրավորանք:

Այս մասին որոշում է կայացվել հանձնաժողովի փետրվարի 29-ին կայացած նիստում:
«Հարցը կայանում էր հետևալում, սահմանային միջադեպի արդյունքում զոհված զինվորներից մեկի հուղարկավորության առիթով օգտատեր Գայանե Շահբազյանը բավականին կոշտ  մտքեր էր  արտահայտել, որին արձագանքել էր պատգամավոր Շուշան Պետրոսյանը` փորձելով սաստել նրա այդ  մտքերի ընթացքը»,-մեկնաբանեց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Նա նշեց, որ դիմումատուն` Հելսինկյան քաղաքացական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հրավիրվել է հանձնաժողով, սակայն չի ներկայացել, ինչպես նաև Գայանե Շահինյանը, որը, նախ հրաժարվել է գալ, ապա հայտնել, որ անձամբ բողոք չունի: Անգամ` զարմանք է արտահայտել, թե ինչու են իր փոխարեն ուրիշները բողոքում:

Դիտվել է 92 անգամ
 


Այս թեմայով