Home » Real Politik » Շուշան Պետրոսյանը Սամվել Ալեքսանյանի և Արշալույս Փայտյանի «աչքերը կհանի»

Շուշան Պետրոսյանը Սամվել Ալեքսանյանի և Արշալույս Փայտյանի «աչքերը կհանի»

Sh. Petrosyan@, E. Petrosyan@ ev A. Bayatyani mamulis asulis@Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերահաստատել է իր մոտեցումը և  ևս մեկ անգամ հայտարարել է, որ պատրաստ է «հանել բոլոր նրանց աչքերը», ովքեր կփորձեն բանակի հետ կապված իրեն ոչ հաճելի հայտարարություններ անել: Հետաքրքիր է մի բան, որ այսքան ժամանակ Շուշան Պետրոսյանը որևէ անգամ չի փորձել «հանել» նրանց աչքերը, ովքեր իրականում թուլացնում են մեր բանակի հիմքերը: Շուշան Պետրոսյանը «հուզված» խոսում է զինվորների, մարտական հենակետերի մասին, սակայն որևէ անգամ նրա ձայնը լսելի չեղավ, երբ  այդ նույն զնինվորներին գոմեշի միս էին տալիս:

Հիամ փորձենք ինքներս հիշեցնել հարգելի պատգամավորին, թե ինչ է տեղի ունեցել:  2012 թվականի մայիսին «Բանակում անարդարություններին ոչ» նախաձեռնությունը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին, ՀՀ Պաշտպանության նախարարին, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց՝ կոչ անելով քննություն սկսել զորամասերում Հնդկաստանից բերված սառեցված գոմեշի մսի մատակարարման վերաբերյալ:

2012 թվականի օգոստոսին ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈՒ գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը:

2012 թվականի սեպտեմբերի վերջին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ հրապարկվել էր գոմեշի միս Հայաստան ներմուծող ընկերությունների ցանկը, իսկ ՀՀ վարչապետը նշել է, որ ինքը ներմուծման հետ կապ չունի: Խոշորագույն ներմուծողն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը:

Ահա այս ամենից հետո մենք վստահ ենք, որ Շուշան Պետրոսյանը Սամվել Ալեքսանյանի և  Արշալույս Փայտյանի «աչքերը կհանի»՝ զինվորին վատորակն սննունդ մատակարարելու համար:

Դիտվել է 1,467 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy