Շուշան Պետրոսյանը դավաճան է համարում նրանց ովքեր դեմ են թալանին

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սահմանում խրամատների պատերը ամրացնելու համար, որպես անհապաղ լուծում կարելի է կիրառել տուֆից կառուցվող պատերը։

Իր խոսքի վերջում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը դավաճան է անվանել բոլոր նրանց ովքեր քննադատում են իրենց նախաձեռնությունը.«Դու բամբասելուց բացի, ոչինչ չես անում ու չես էլ թողնում, որ մարդիկ համախմբվեն ու ծառայեն հենց հիմա սահմանը պահող զինվորներին։ Իսկ զինավանը միայն Մարտակերտը չի, ամբողջ Հայաստանն է զինավան, ուրեմն սթափվիր,էն 30 արծաթից թանկ է երկիրը»-հայտարարել է պատգամավորը:
Հետաքրքիր է, որ իշխանական պատգամավորը համառորեն փորձում է չնկատելու տալ բոլոր այն խնդիրները, որոնք առկա են պետական ապարատում:

Օրինակ՝ պետական թալանը, որով զբաղվում են նաև հայրենի ՊՆ գեներալները: Թալան, որի չլինելու դեպքում բանակը ինքը կգներ այդ քարերը, իսկ երգչուհին կարող էր սոցիալական այլ խնդիրների լուծման համար դրամահավաք անել:
Եվ սրա փոխարեն նա 30 արծաթով վաճառված է համարում այն քաղաքացիներին, որոնք դեմ են պաշտոնյաների թալանի արդյունքում առաջացած խնդիրները լուծել սեփական միջոցներով:

 


Այս թեմայով