Շուշան Պետրոսյանը ԱԺ-ում այլևս տեղ չի ունենա

Shushan-Petrosyan-Culture.AM_«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով ՀՀ նոր սահմանադրությունը շփոթմունքի մեջ է գցել ահագին պատգամավորների, որոնք մինչ այս մանդատ էին ձեռք բերել մեծամասնական ընտրակարգով: Խնդիրն այն է, որ մեծամասնական պատգամավորների մեծ մասը օլիգարխներ ու հարուստ գործարարներ են, որոնք 2017 թվականին ԱԺ-ում հայտնվելու համար, բնականաբար, համալրելու են ՀՀԿ ցուցակը:

Այդ ցուցակից համապատասխանաբար դուրս են մնալու այն մարդիկ, որոնք պատգամավոր էին դարձել համամասնական ընտրացուցակով: Այս իմաստով ՀՀԿ-ում անհասկանալի իրավիճակ է ստեղծվել: Ըստ այդմ՝ մինչ այս ցուցակով ԱԺ-ում հայտնված պատգամավորներից յուրաքանչյուրն ինքն է սկսել իր հարցերի լուծման համար հանդիպում փնտրել Սերժ Սարգսյանի մոտ:

ՀՀԿ-ում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ իր մանդատի հարցով օրերս ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանն է «մտել» Սերժ Սարգսյանի մոտ: Տիկինը Սարգսյանին խնդրել է, որպեսզի 2017 թվականին էլ իր անձն ընդգրկվի ՀՀԿ ցուցակում: ««Ինչի՞դ է պետք», հետաքրքրվել է Սարգսյանը: Տիկին Պետրոսյանն էլ Սարգսյանին սկսել է համոզել, թե իր խոսքի հետ հաշվի են նստում, եւ ԱԺ-ում իր հայտնվելը օգտակար կարող է լինել ՀՀԿ-ի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1,236 անգամ
 


Այս թեմայով