Շունչները պահած սպասում են Սերժ Սարգսյանի խոսքին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ բոլորը, մանավանդ ԲՀԿ-ն եւ նրա հետեւում կանգնած «շահագրգիռները», շունչները պահած սպասում են, թե ինչ է ասելու Սերժ Սարգսյանն առաջիկայում սահմանադրական փոփոխությունների առնչությամբ եւ արդյոք «ասելու» է, թե ոչ, իշխանություններն «ուշի ուշով» ուսումնասիրում են ՀՅԴ ներկայացրած սահմանադրական փոփոխությունները:

Մեզ հայտնի դարձավ, որ հնարավոր է արդյունքում բավականին ինքնատիպ մոտեցում ձեւավորվի մեծամասնական ընտրակարգի նկատմամբ:

serj

Նոր փոփոխություններով մեծամասնականի դեպքում, ըստ նախնական քննարկումների, կիրառվելու է, այսպես ասած` ռեյտինգային մոդելը. 41 մեծամասնական ընտրատարածքները «բաշխվելու» են համամասնական եղանակով. լինելու է առանձին ցուցակ` մեծամասնական պատգամավորների, որոնք քվեարկվելու են ըստ տարածաշրջանների, եւ ամենաշատ ձայներ ստացած թեկնածուներն անցնելու են խորհրդարան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով