«Շոռի» որդին դանակահարել է նախկին բռնցքամարտիկ «Ճիճուին»

baaa7d8a2a590e2d5«Ժամանակ»-ը գրում է. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվեց Իշխան Ա.-ի և Արման Ս.-ի գործի դատական քննությունը:

27-ամյա Իշխանը մեղադրվում էր տուժողի՝ Արմանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 22-ի սահմաններում Արմանն իր ընկերներ Հայկի ու Կարենի հետ գնացել է Կիլիկիա թաղամաս՝ Իշխանի հայրիկի հետ ունեցած տարաձայնության վերաբերյալ պարզաբանում կատարելու:

Նրանք գնացել են Իշխանենց տան մոտ: Արմանը հեռախոսազանգով դուրս է կանչել Իշխանի հայրիկին, վիճաբանության մեջ է մտել նրա հետ, տվել է հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խանգարելով մարդկանց անդորրը:

Աղմուկը լսելով՝ տնից դուրս է եկել Իշխանը, տեսել է, որ իր հայրիկի հետ վիճաբանում են, հայհոյում են նրան:

Զայրանալով՝ Իշխանը իր ձեռքին եղած դանակով մեկ հարված է հասցրել Արմանի որովայնի ձախ հատվածին՝ պատճառելով որովայնի ձախ կողմնային պատի ծակած-կտրած, արյունահոսող, թափանցող վերք՝ հաստ աղու և երիկամի վնասումով՝ Արմանի առողջությանը հասցնելով ծանր վնաս:

Դատարանում Իշխանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դիտավորություն չի ունեցել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 70 անգամ
 


Այս թեմայով